մի քանի օր առաջ արագ մտել էի օրագիր, գրանցվել ու դուրս էի եկել, տենց անկապ փին էի արել մի գրառում։ հետո էսօր էլ չհասկացա մի գրառումը հրապարակվել էր բայց ինչ-որ բան էր եղել, չէր բացում։ ստեղ ամեն ինչ շատ պարզ ա, բայց մեկ ա վրիպումներ անում եմ, ինչպես գրեթե բոլոր հարցերում

ինձ դուր ա գալիս որ Աստղիկը աջակցող ա։ ու դուր ա գալիս նաեւ, որ հասկանում ենք իրար։ նաեւ կարծում եմ որ նմանատիպ հոգեկան ապրումներ ունենք։ հիմա մենք միասին ենք աշխատելու ու մեծ սպասելիքներ ունեմ

ինձ նաեւ դուր ա գալիս որ դեղատանը մարդիկ սկսում են ինձ վստահել եւ հավատալ։ սկզբում երբ նոր էի, մի քանի անգամ մարդիկ գալիս էին ու իմ ներկայությամբ զանգահարում մյուս աշխատողին ու ինչ-որ բան հարցնում։ իրականում վիրավորվում էի։ իսկ հիմա ես տեսնում եմ, որ մարդուն ցերեկը քցում են, նա գալիս ա երեկոյան ու նեղսրտում որ, թե բա ես էս էս ու էս բանն եմ գնել, նա ավել ա ասել։ իսկ ես նենց եմ հասկանում էտ մարդկանց, քանի որ նույն մարդը ինձ էլ ա քցում։ իսկ երբ սկսում ես էգոիստ քայլեր անել, էտ համարվում ա դիշովի բաներ եւ այլն ու ուրախ եմ, որ անկապ բաներ չեմ տալիս, ու մարդուն բացատրում եմ որ կարող ա քո մոտ լուրջ խնդիր լինի, ճիշտ կլինի որ հետազոտվես։ տենց հաջորդ օրը գալիս ա, համ նեղված ա, համ ասում ա՝ ես հլը բժշկի չեմ գնացել, բայց մի բան եմ ուզում հարցնել։

մեկ մեկ ուզում եմ ինչոր դեղ տալ, որ շատ վստահ եմ կօգնի, բայց նա արդեն գիտի ինչ ա տանում ու վախենում եմ ասել, սա վերցրեք քանի որ եթե մի քիչ էլ թանկ լինի, կարծելու են վաճառելու համար եմ տալիս։ տենց մի անգամ մի մարդու նո-շպա նվիրեցի, հաջորդ օրը եկավ, ասեց օգնել ա։ բայց եթե ասեի գնեք չգիտեմ ինչ արձագանք կլիներ։ մի խոսքով խառն ա,բայց հետաքրքիր ա։ ուղղակի կուզեի, որ մի քիչ մարդիկ ավելի շնորհակալ լինեին։ որ օրինակ տեսնեն թող թեթեւ բարեւեն, չեմ կծի հաստատ ու ինձ լավ կզգամ։ համ էլ ըստ իրանց գնած դեղերի, գրեթե բոլորին հիշում եմ դեմքերով։ բացի դա, մեկ-մեկ մտածում եմ որոշների մասին, որ տենաս ինչ խնդիրներ ունի ոչ էտ վիճակում ա։ երբեմն էլ ակնհայտ ա։ բայց որ սկսում են անտեսել մի տեսակ եմ լինում։ ինձ ճիշտն ասած մեկ չի իրանց վիճակը։ միշտ ծանոթ դեմք տեսնելուց ուզում եմ հարցնել՝ իսկ ոնց եղա՞ք, դզվե՞ցիք, օգնե՞ց դեղը, թե չէ եւ այլն։

մի օր մի բժիշկ սուր ծաղրեց, երբ որ հարցրի բա չեք ֆրուստրացվում, ասաց՝ հա բա ինչ եմ անում, սաղ օրը ֆրուստրացվում եմ։ բայց իրականուոմ նեղվել էի շատ, որտեւ չէի սպասում տենց արձագանք ու ինձ էլ վատ զգացի որ նման հարց տվեցի։ ապագայում առնչվելու եմ, չգիտեմ ոնց կլինի հրբները բայց մեկ-մեկ հիշում եմ իրան ու նեղվում, թե ինչի էր էտքան վատ հետս

սկսում եմ ինձնից գոհ լինել։ օրինակ երբ մեկը վիրավորում ա, մի 15 րոպե հետո եմ ընկալում, որ դա վիրավորանք էր ու կարելի էր պատասխանել։ իսկ հիմա քիչ-քիչ փորձում եմ արտահայտվել։ եթե դուրս չի գալիս ասում եմ չի գալիս։ ինձ սենց հարմար չի, ասում եմ հարմար չի։ ինչ ուզում ես մտածիր իմ մասին ես կարծում եմ որ սա մամայի դաստիրակությունից մնացած ռուդիմենտ ա։ փոքր ժամանակ միշտ լռեցնում էր, թե մի խոսեք, հանկարծ պապայի առաջ չխոսեք, հանկարծ ավել բաներ չասեք եւ այլն; հետո լռեցնում էր նաեւ երբ ես հանկարծ պատահի կարծիք ունենայի մի բանի շուրջ, հանկարծ ուզենայի մի շոր որը ինքը չէր հավանի, բայց երբեք չէր լռեցնում երբ ինչ-որ գիրք էի ուզում, դրա համար խրախուսում էր անգամ։ իսկ առհասարակ երեւի բողոքելու տեղ չունեմ քանի որ վերջի վեց տարիների ընթացքում համարյա ամեն բան իր ուժերի չափով արել ա։ ու ես շնորհակալ եմ։ ինչեւէ, ես կարող եմ երկար գրել թե ինչքան չեմ հասկանում որ ինձ վիրավորում են ու նրա մասին որ շատ դեպքերում նմանատիպ վերաբերմունքը ընկալում եմ որպես նորմալ ու չեմ խոսում։ բայց սովորում եմ փոխադրաձել, եթե անտեսում են՝ անտեսում եմ, եթե սիրում են՝ սիրում եմ, եթե քցում են՝ չեմ քցում-ուղղակի փորձում եմ քիչ հասանելի լինել ու ամեն խնդրանքին չասել՝ արի քեզ շոյեմ։

մի տղա կա, մեկ-մեկ խոսում էինք, բայց նա դեբիլ է։ իմ պատկերացրածը չի կամ կարող ա ես եմ դեբիլ, որ վերագրել եմ բաներ որոնցից նա հեռու ա։ էրեկ ահավոր նյարդերիս ազդեց եւ վերջնական որոշեցի անտեսել։ հաճախ կարեւոր բաներից ա խոսում, բայց հաճախ էլ գովաբանում եվրոպական արժեքները ու կարծես դրանով ցույց տալիս թե որքան զարգացած ա։

հա կներեք ես կարեւորում եմ մշտական հրբները, իսկ եթե քո համար ավելի կարեւոր ա բազմաթիվ կապեր հաստատելը, խնդրեմ, արա տենց, ոչ թե ելման կետի փոփոխում, մարդանման կապիկի վարք, էվոլուցիոն հիմնավորում, մշակութային պատկերացնումներ եւ այլ հիմնավորումներ։